USD376.83EUR446.28RUB4.9073

«Ավելի ինտենսիվ պիտի աշխատենք». քաղաքապետը հանձնարարել է արագացնել փոսալցման աշխատանքները

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են ձնամաքրման ընթացքում օգտագործված ավազի ու աղի խառնուրդի մաքրման աշխատանքները։

Նիստի ընթացքում նշվել է, որ ձնամաքրման համար օգտագործվել է մոտ 12 000 խմ աղի ու ավազի խառնուրդ, և մաքրման գործընթացը արդեն սկսվել է։ Նախատեսվում է, որ ամբողջ աշխատանքները կավարտվեն մոտ 15 օրում։

«Հաշվի առնելով, որ այս տարի օգտագործվել է մեծ ծավալի աղ, դա առաջացրել է ճանապարհների հետ կապված խնդիրներ, և մենք ունենք մեծածավալ փոսալցման աշխատանքներ», – նշել է քաղաքապետ Հրաչյա Ավինյանը։

Նա տեղեկացրել է, որ փորձ է արվել որոշ տեղերում ժամանակավոր լուծումներ գտնել, իսկ շաբաթ-կիրակի կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները։

«Ծավալի տեսանկյունից ավելի ինտենսիվ պիտի աշխատենք, որովհետև խնդիրների ծավալը ամբողջ քաղաքով մեծ է։ Հասկանում ենք, որ դա ձնամաքրման ու աղի հետևանք է, բայց անհրաժեշտ է մաքսիմալ արագացնել գործընթացը», – հավելել է քաղաքապետը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ