USD376.94EUR444.34RUB4.9183

NVIDIA-ի փոխնախագահը հայտնել է Firebird AI նախագծի շինարարության ակտիվ ընթացքի մասին

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը հայտարարել է, որ Հայաստանում ընկերության մասնակցությամբ իրականացվող Firebird արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի շինարարությունը լիարժեք ընթացքի մեջ է։

Այս մասին նա նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը կարևորել են նաև NVIDIA-ի բարձր արդյունավետության չիպերի հաջորդ խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները և արհեստական բանականության ինտեգրումը պետական կառավարման համակարգում՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Փաշինյանը նշել է մասնավոր հատվածի կարևոր դերը այս գործընթացում։

Բացի այդ, Լեբարեդյանը ներկայացրել է տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի նախագիծ, որը վարչապետը ողջունել է՝ ընդգծելով կառավարության պատրաստակամությունը աջակցել դրա իրականացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ