Պետական եկամուտների կոմիտե-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները համատեղ կստեղծեն մոնիթորինգի կենտրոն մաքսային և սահմանային ենթակառուցվածքներում։
Նրա խոսքով՝ կենտրոնը հնարավորություն կտա կենտրոնացված և իրական ժամանակումվերահսկել անցակետերում տեղադրված բոլոր ռենտգենյան սկաներներից ստացվող տվյալները։
Նախագիծն իրականացվում է ԱՄՆ աջակցությամբ՝ EXBS ծրագրի շրջանակում, և CertScan հարթակի ներդրման համար հատկացվել է 3.5 մլն դոլար։ Ամբողջ համակարգը կառավարվելու է Երևանից։
Նախագծի նպատակն է ձևավորել մաքսային ծառայության թվային «ուղեղ»՝
• նվազեցնելով ձեռքով վերահսկողության ծավալը,
• արագացնելով ռիսկերի նույնականացումը,
• ապահովելով բեռների հոսքերի ավելի մեծ թափանցիկություն։
Ըստ պաշտոնյայի՝ համակարգը միաժամանակ կուժեղացնի սահմանային վերահսկողությունը, կնվազեցնի մաքսանենգության հնարավորությունները և կնպաստի օրինական առևտրի զարգացմանը։