Նոր Խարբերդ համայնքում մանկապարտեզի կառուցման նախագիծը մեկ տարով հետաձգվել է՝ տարբեր գերատեսչություններից ստացված արձագանքներին և հարցադրումներին պատասխանելու գործընթացի պատճառով։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական պատասխանատվությունը կրում է քաղաքային իշխանությունը, քանի որ մանկապարտեզի կառուցման խոստումը տրվել է համայնքի բնակիչներին։ «Նոր խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոստացել եմ ես, և մեր բոլոր գերատեսչությունները պետք է մասնակցեն գործընթացին։ Բայց ստացվում է, որ մեկ տարի շարունակ տարբեր հարցերի ենք պատասխանել։ Սա նորմալ չէ», — նշել է Ավինյանը։
Քաղաքապետը շեշտել է, որ նման ձգձգումները խոչընդոտում են համայնքային կարևոր ծրագրերի իրականացմանը և անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ գործընթացները արագացնելու համար։