Խորհրդային տարիներին կառուցված Զովք գյուղի մանկապարտեզի նախկին շենքը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում և չէր համապատասխանում անգամ սանիտարահիգիենիկ նվազագույն նորմերին։
Այսօր համայնքն արդեն ունի նոր, ժամանակակից և անհրաժեշտ գույքով լիարժեք համալրված մանկապարտեզ, որը կառուցվել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
Նոր կրթական միջավայրի ստեղծումը նպատակ ունի ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ պայմաններում նախադպրոցական կրթության կազմակերպումը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ նշելով. «Բարով վայելեք Զովքի սիրելի փոքրիկներ»։