2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ, մինչդեռ 2024 թվականին այն եղել է 10 տրլն 127 մլրդ 165.9 մլն ՀՀ դրամ։
▫️ Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով։
▫️ 2025 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ, նախորդ տարվա 3 մլն 338 հազ. 443 ՀՀ դրամի համեմատ։
Տվյալները վկայում են տնտեսության շարունակական աճի մասին՝ ինչպես ընդհանուր ծավալի, այնպես էլ մեկ շնչի հաշվով ցուցանիշների մասով։