Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությամբ՝ հայկական պաշտպանական արդյունաբերության ընկերություններին առաջին անգամ տրամադրվել են պաշտպանական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտահանման լիցենզիաներ։
Նրա խոսքով՝ մինչ այս ընկերությունները փաստացի չէին կարողանում մուտք գործել արտասահմանյան շուկաներ, քանի որ կառավարության հետ կնքված եռամյա պայմանագրերով առաջնահերթությունը տրված էր ազգային զինված ուժերի կարիքների ապահովմանը։
Նախաձեռնությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ոլորտի համար՝ խթանելով արտադրության ծավալների աճը, ներդրումների ներգրավումը և տեխնոլոգիական կարողությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ, պետական պատվերի կատարումը շարունակում է մնալ ռազմավարական առաջնահերթություն։