USD377EUR444.78RUB4.8809

Հյուսիս-Հարավ մայրուղի․ավարտվել է Քաջարան–Ագարակ հատվածի երկրորդ թունելի հորատումը

Հայաստանում ավարտվել է Հյուսիս–Հարավ մայրուղու Քաջարան–Ագարակ նախագծի շրջանակում երկրորդ՝ 530 մետր երկարությամբ թունելի հորատումը։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ թունելի չափսերը նախագծային պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, ավարտվել էր նաև առաջին՝ 455 մետրանոց թունելի (ներառյալ մուտքերը) հորատումը։ Այժմ կապալառու կազմակերպությունը իրականացնում է դրա բետոնապատ երեսպատման աշխատանքները։

Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածում զուգահեռ շարունակվում են կամուրջների կառուցման և ճանապարհային ծածկույթի տեղադրման աշխատանքները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ