USD376.88EUR442.38RUB4.8762

Սևանի ափին 65 ապօրինի շինություն է քանդվել

Դեկտեմբերից ի վեր Սևանա լճի ափին՝ 1905 մետր նիշից ցածր հատվածում, քանդվել է 65 ապօրինի շինություն և կառույց։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն-ը։

Քանդված շինությունների թվում են նաև ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյան-ի եղբոր կողմից կառուցված տնակը և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան-ի որդու կողմից կառուցված ամառանոցը։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ նշված հողամասերի նկատմամբ կառուցապատողները անգամ վարձակալության իրավունք չեն ունեցել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ