Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ի համագործակցության շրջանակում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների ևս 100 միավոր արդեն հասել է Հայաստան։ Այս մասին հայտնել է նախարար Մխիթար Հայրապետյան-ը։
Նրա խոսքով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի հետ միասին նախատեսվում է սարքավորումները տեղադրել այն դպրոցներում, որտեղ արագ և կայուն ինտերնետի հասանելիությունը առավել անհրաժեշտ է։
Նախարարի ընդգծմամբ՝ ծրագրի նպատակը այն է, որ յուրաքանչյուր սովորող, նույնիսկ ամենահեռավոր համայնքներում, ունենա ժամանակակից կրթական գործիքներից և թվային հարթակներից օգտվելու հավասար հնարավորություն։