Ռուսաստան-ը Ադրբեջան-ի, այնուհետև Վրաստան-ի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաքվել է 1984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ։
Ավելի վաղ նույն երթուղով Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել նաև հացահատիկ։ Մասնավորապես, փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել մոտ 19 900 տոննա հացահատիկ, որը տեղափոխվել էր 285 վագոնով։
Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկ-ը հայտարարել էր, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների կազմակերպման հնարավորությունը։