USD377.29EUR436.15RUB4.8215

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

ՀՀ կառավարություն-ը որոշում է ընդունել, ըստ որի՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։

Կառավարությունից հայտնում են, որ բարձրացումը մեկանգամյա հավելյալ վճար չէ․ ավելացված գումարը կներառվի կենսաթոշակի հիմնական չափում և կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։

Նշվում է նաև, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին կարող է ավելանալ լրացուցիչ գումար՝ անկանխիկ առևտրի դեպքում կիրառվող հետվճարի ծրագրի միջոցով։ Այդ դեպքում քաղաքացիները կարող են ստանալ մինչև 20% հետվճար՝ առավելագույնը 10 000 դրամի չափով։

Կենսաթոշակի քարտերից գումարը հնարավոր է կանխիկացնել, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է գնումները կատարել անկանխիկ եղանակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ