Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյան-ը այցելել է Տավուշի մարզ և տեղում ծանոթացել Հախումի կամրջի կառուցման ընթացքին։
39 մետր երկարություն ունեցող երկաթյա կոնստրուկցիաներով կամրջի տեղադրման աշխատանքների մոտ 90 տոկոսն արդեն ավարտված է։
Հաղորդվում է նաև, որ կամրջի հարևանությամբ ընթանում են աշխատանքներ նույն կառուցվածքով երկրորդ կամրջի տեղադրման ուղղությամբ։