ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան-ի տեղեկացմամբ՝ 2018 թվականի համեմատ Հայաստանի սպորտի ոլորտի ֆինանսավորումն քառապատկվել է և այժմ կազմում է ավելի քան 15 մլրդ դրամ։
Նախարարը նաև նշել է, որ մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն աճել է 25 անգամ, դառնալով 5,5 մլրդ դրամ։
2025 թվականի ծրագրեր
• Առանցքային նշանակություն ունեցող մարզային ենթակառուցվածքների շինարարություն՝ շուրջ 100 նախագիծ:
• Արմավիրի մարզ, Ջրառատ համայնք – Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճը արդեն ավարտված է։
• Շիրակի մարզ, Գյումրի – Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը կառուցման փուլում է։
• Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց մարմնամարզության և ակրոբատիկայի համար նույնպես կառուցման փուլում է։
• Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց՝ կառուցման փուլում։
• Առաջիկայում նախատեսվում է կառուցել նաև հետևյալ մարզադպրոցները՝
• Վիկ Դարչինյանի անվան
• Ռոման և Մալխաս Ամոյանների անվան
• Յուրի Սարգսյանի անվան
• Նազիկ Ավդալյանի անվան
• Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցներ
Այս միջոցառումները նպատակ ունեն խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և խրախուսել երիտասարդ մարզիկների պատրաստությունը՝ ուղղված ազգային ու միջազգային մրցաշարերում հաջողությունների հասնելու համար։