USD377.5EUR433.14RUB4.4106

Զգուշացում․ 5G-ի անվան տակ զեղծարարությունների նոր ալիք Հայաստանում

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին 5G-ի անվան տակ տարածվող նոր խաբեությունների մասին։

Ըստ հաղորդագրության՝ անհայտ անձինք զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և համոզում օգտատերերին իրենց հեռախոսում ներբեռնել հատուկ հավելված՝ իբր 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար։

Փաստացի, այդ հավելվածները հնարավորություն են տալիս զեղծարարներին հեռակա կարգով կառավարել հեռախոսը, մուտք գործել բանկային հավելվածներ և կարճ ժամանակում հափշտակել հաշիվներում առկա գումարները։

Կիբեռոստիկանությունը կոչ է անում պահպանել պարզ անվտանգության կանոններ՝ նման դեպքերից խուսափելու համար․

• չներբեռնել անծանոթ հավելվածներ՝ օտար անձանց հորդորով,

• հիշել, որ բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրերի տեղադրում հեռախոսազանգով,

• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես դադարեցնել խոսակցությունը և կապ հաստատել օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ