Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության՝ գիշերային ժամերին փոսալցման աշխատանքներ են իրականացվել մի շարք փողոցներում, այդ թվում՝ Շոպրոն, Չարենց, Ս. Սաֆարյան և Թբիլիսյան խճուղի հատվածներում։
Քաղաքապետարանը նշում է, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակական են և իրականացվում են ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին՝ երթևեկության վրա ազդեցությունը նվազեցնելու նպատակով։