USD377.38EUR433.61RUB4.5924

Հայկական բուհերում միջազգային դիմորդների հետաքրքրությունն աճել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ 2025 թվականին հայկական բուհեր դիմած միջազգային դիմորդների թիվը աճել է շուրջ 90 տոկոսով։

Նախարարի գնահատմամբ՝ այս աճում զգալի դեր է ունեցել թվային դիմումների համակարգի ներդրումը, որը պարզեցրել է օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը և դարձրել այն ավելի հասանելի։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 10 970 առաջին կուրսի ուսանող, որոնցից 59 տոկոսը նախընտրել է STEM ուղղությունները՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա։

Ըստ նախարարության՝ այս միտումը վկայում է տեխնիկական և գիտական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ