USD377.38EUR433.61RUB4.5924

Telcell Terminal-ներով այժմ հնարավոր է կատարել բանկային հաշիվների և քարտերի համալրում միայն նույնականացման միջոցով

«Թել-Սել» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Telcell Terminal-ների միջոցով կարող եք համալրել մի շարք բանկերում սպասարկվող հաշիվներ և քարտեր միայն նույնականացման միջոցով։

Ծառայությունից օգտվելու համար հետևեք քայլերին.

• Ընտրեք Հաշվի կամ քարտի համալրում գործարքի տեսակը,

• մուտքագրեք անհրաժեշտ տվյալները,

• նույնականացված Telcell Wallet-ով սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը,

• համակարգը ավտոմատ կներբեռնի Ձեր տվյալները, 

• մուտքագրեք գումարը:

QR-ի սքանավորման 2-րդ տարբերակը

• Սքանավորեք տերմինալի էկրանի QR կոդը հեռախոսի տեսախցիկով, 

• սեղմեք էկրանին ցուցադրված հղումին, 

• եթե ունեք Telcell Wallet, այն անմիջապես կբացվի,

• եթե չունեք Telcell Wallet, ավտոմատ կտեղափոխվեք App Store կամ Google Play այն ներբեռնելու համար:

Ինչպես ներբեռնել Telcell Wallet հավելվածը և նույնականանալ` կարող եք տեսնել կից տեսանյութում

Հարգելի հաճախորդներ, Telcell Terminal-ներով կարող եք համալրել հետևյալ բանկերում սպասարկվող հաշիվներն ու քարտերը՝
Ameriabank, Ardshinbank, AraratBank, Amio Bank, AEB, Artsakhbank, ArmSwissBank, Evocabank, IDBank, Converse Bank, VTB Bank:

Մենք շարունակաբար աշխատում ենք նոր գործիքների ներդրման ուղղությամբ՝ նույնականացման գործընթացը դարձնելով ավելի պարզ և հարմարավետ։ Շուտով կներկայացնենք նոր հնարավորություններ։

Շնորհակալություն մեզ ընտրելու և մեր ծառայություններից օգտվելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ