USD377.38EUR433.61RUB4.5924

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը կմեկնարկի առաջիկայում

Մի քանի օրից Հայաստանում կմեկնարկի Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի երկրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում կայանը ժամանակավորապես կդադարեցվի՝ երկարատև վերանորոգման նպատակով։ Ծրագրի իրականացման հիմնական պայմանագիրը կնքվել է ռուսական պետական Ռոսատոմ կորպորացիայի հետ։

Ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 63,2 միլիարդ դրամի բյուջետային վարկ, որը համարժեք է շուրջ 162 միլիոն դոլարի։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին՝ նախարարը նշել է, որ այն նախատեսվում է իրականացնել մոդուլային սկզբունքով։ Կոնկրետ նախագծի ընտրությունը նախատեսվում է կատարել 2026 թվականին կամ առավելագույնը՝ 2027 թվականի սկզբին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ