USD377.2EUR437.78RUB4.6619

ՆԳ նախարարը հայտնում է քաղաքացիության դիմումների աճի մասին

Ղարաբաղից տեղահանվածների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» թեմայով քննարկման ընթացքում։

Նրա խոսքով՝ եթե 2025 թվականի առաջին կիսամյակում ստացվել էր շուրջ 4000 դիմում, ապա միայն 2026 թվականի առաջին 2,5 ամսում այդ թիվը արդեն գերազանցել է 5000-ը։ Նախարարը սա գնահատել է որպես գործընթացի ակտիվացման և պետություն-շահառու համագործակցության ցուցիչ։

Արփինե Սարգսյանը նշել է նաև, որ նախորդ տարվա ավարտին ստանձնած պարտավորությունը՝ դիմումների ուսումնասիրությունն առավելագույնը երկու ամսում ավարտելու վերաբերյալ, հիմնականում կատարվում է։ Նրա խոսքով՝ բացառիկ են դեպքերը, երբ դիմումների քննությունը գերազանցում է այդ ժամկետը։

Նախարարը ընդգծել է, որ ընդհանուր ընթացակարգով այլ անձանց համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող է տևել մինչև 4,5 ամիս, մինչդեռ Ղարաբաղից տեղահանվածների դիմումները դիտարկվում են արագացված կարգով։

Բացի այդ, ընդգծվել է, որ այս խմբի դիմորդները ազատված են քաղաքացիության դիմելու համար նախատեսված պետական տուրքերից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ