USD377.54EUR433.76RUB4.6501

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին  Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝  որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։

«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից  տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ 

DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ  փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են Amazon Web Services (AWS)  Ձեռնարկությունների  տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին, Freedom Broker Armenia-ի  Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը և այլոք։ 

DDF-ի հիմնադիր  Տաթևիկ Սիմոնյանն էլ  նշել է․«Այսօր թվային տնտեսությունը ձևավորվում է ոչ թե առանձին տեխնոլոգիական լուծումների, այլ փոխկապակցված էկոհամակարգերի և պլատֆորմների միջոցով։ Doing Digital Forum-ը  Հայաստանը կապում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգին և դիրքավորում որպես համագործակցության կարևոր կամուրջ տարածաշրջանի և աշխարհի տարբեր տնտեսությունների միջև»։

DDF26-ը կքննարկի, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները վերափոխում ֆինանսական համակարգերը, պետական ենթակառուցվածքներն ու իրական  տնտեսությունը՝ կենտրոնանալով բաց ֆինանսների, ԱԲ-ի վրա հիմնված ձեռնարկությունների, թվային նույնականացման և համաշխարհային հարթակների ռազմավարությունների վրա: Օրակարգում են նաև տարածաշրջանային ֆինանսական ենթակառուցվածքներին,  կարգավորման և նորարարությանն առնչվող հարցեր, և թե ինչպես պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարող է խթանել կայուն տնտեսական աճը:

Օրակարգը հագեցած է լինելու առանցքային ելույթներով և դինամիկ պանելային քննարկումներով:  Ֆորումի բանախոսների շարքում իր մասնագիտական փորձով կկիսվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովը՝  ներկայացնելով ԶՊՄԿ-ի տեխնոլոգիական  վերափոխման հեռանկարը։

2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը  համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից  ավելի մասնակցի  ՀայաստանիցՄիացյալ Թագավորությունից Միացյալ Նահանգներից, ԱՄԷից ԳերմանիայիցԱվստրալիայից և ԱՊՀ երկրներից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի  Ինովացիոն գործընկերը Visa-ն էԹվային ինքնության գործընկերը՝ imID-նԲլոքչեյն գործընկերը aeda-ն էԱրդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Freedom Broker-ը՝  ներդրումային գործընկեր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ