USD377.23EUR437.55RUB4.6646

ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով։

Նրա խոսքով՝ բարձրացումը հնարավոր է դարձել բյուջետային կարգապահության և արդյունավետ կառավարման շնորհիվ։ Նախարարը նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը ուժի մեջ կմտնի մայիսից։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ակնկալվում է նաև աշխատանքի որակի բարձրացում՝ ավելի մեծ ներգրավվածությամբ և պատասխանատվությամբ քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ