USD376.96EUR433.96RUB4.6804

ԵՄ ընդլայնման հանձնակատարը ժամանել է Հայաստան

ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Երևանում նախատեսվում են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Քննարկումների օրակարգում են ԵՄ–Հայաստան առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի զարգացումը։

Կողմերը կանդրադառնան նաև Եվրոպական միությունի կողմից ֆինանսավորվող 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ընթացքին։

Այցի շրջանակում հանձնակատար Կոսը նախատեսում է այցելել նաև ԵՄ աջակցությամբ գործող բիզնեսներ և Գյումրու նորարարական կենտրոն, որոնք ուղղված են սոցիալական ներառման, տեղական տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծմանը։

Նա կայցելի նաև Գյումրու պատմական շուկա, որի վերափոխումը նախատեսվում է իրականացնել ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ