Էդուարդ Հակոբյանի հայտարարությամբ՝ Երևանին մոտ տարածքում նախատեսվում է կառուցել նոր մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը կմիավորի արտահանման և ներմուծման հիմնական գործընթացները մեկ հարթակում։
Նրա խոսքով՝ ներկայիս մաքսային վարչարարության համակարգը մասնատված է, ինչը երկարացնում է ընթացակարգերը և բարդացնում բիզնեսի համար գործընթացները։ Նոր կենտրոնը պետք է համախմբի ոչ միայն մաքսային գործառույթները, այլ նաև արտաքին առևտրին առնչվող այլ պետական մարմինների աշխատանքը։
Ծրագրի նպատակն է կրճատել մաքսազերծման ժամանակը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը և հեշտացնել բիզնես միջավայրը։ Բացի այդ, նախատեսվում է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, քանի որ ներկայիս որոշ տերմինալներում բացակայում են անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ լաբորատորիաներ։
Նախնական տվյալներով՝ կենտրոնը կկառուցվի Հյուսիս–Հարավ մայրուղու մոտ՝ ամրապնդելով Հայաստանի լոգիստիկ ներուժը։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 45 միլիոն եվրո, որից 39 միլիոնը տրամադրում է ՎԶԵԲը վարկի տեսքով, իսկ 6 միլիոնը՝ Եվրամիությունի դրամաշնորհով։