USD376.47EUR434.9RUB4.757

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.4%-ով

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.4%-ով։

Աճը գրանցվել է տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում։ Առանձնապես դրական դինամիկա է արձանագրվել արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում, որոնք հանդիսացել են ընդհանուր աճի հիմնական շարժիչ ուժերը։

Տվյալները վկայում են տարվա սկզբին տնտեսական ակտիվության շարունակական վերականգնման և ընդլայնման մասին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ