USD376.06EUR438.86RUB4.8219

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.4%-ով՝ բոլոր հիմնական ճյուղերում

2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի հրապարակած տվյալների համաձայն՝ աճ է արձանագրվել տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում՝

• արդյունաբերություն՝ 17.2%,

• շինարարություն՝ 20.5%,

• արտաքին առևտուր՝ 9.3%,

• ծառայություններ՝ 7.2%,

• առևտուր՝ 3.3%։

Ցուցիչները վկայում են, որ տարվա սկզբին տնտեսական ակտիվությունը պահպանել է դրական դինամիկա՝ ընդգրկելով ինչպես արտադրական, այնպես էլ ծառայությունների ոլորտները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ