ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ։
Տեղափոխումները ներառել են տարբեր տարածաշրջանների քաղաքացիներ՝ Եվրոպայից, Ասիա-խաղաղօվկիանոսյան, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ամերիկայի երկրներից։
Մասնավորապես՝ տվյալ խմբերում ընդգրկված են եղել քաղաքացիներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Վրաստանը, Թուրքիան, ինչպես նաև եվրոպական պետություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն և այլք։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ կողմից ցուցաբերվել է աջակցություն մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում՝ ապահովելու քաղաքացիների անվտանգ անցումը։