Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որով փոխվել է էլեկտրամոբիլների շարժիչի հզորության հաշվարկման կարգը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարություն-ը։
Նոր կարգի կիրառմամբ էլեկտրամոբիլների գույքահարկը զգալիորեն կնվազի։ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա հաշվարկը կկատարվի այնտեղ նշված տվյալների հիման վրա, իսկ դրա բացակայության դեպքում կգործի նոր մեխանիզմը։
Համաձայն փոփոխության՝
- մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը բաժանվում է 1.5-ի,
- 251 և ավելի ձիաուժի դեպքում հաշվարկը կատարվում է փուլային ձևով՝
- առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի,
- մնացած մասը՝ 2.5-ի,
- ապա ստացված արժեքները գումարվում են։
Կառավարության այս քայլը նպատակ ունի խթանել էլեկտրամոբիլների օգտագործումը և նպաստել ավելի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածմանը երկրում։