USD375.19EUR438.75RUB4.9341

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 200 մլն դրամ․ ՔԿ

ՀՀ ՀՀ քննչական կոմիտե-ն հայտնում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են հարկային խախտումներ։

Քննությամբ պարզվել է, որ Հայաստանում գրանցված մի ընկերություն թաքցրել է իր իրական շրջանառությունը՝ այն ամբողջությամբ չարտացոլելով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվություններում։ Արդյունքում չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի հարկեր։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացված գործողությունների շնորհիվ արդեն վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 միլիոն դրամը։

Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իսկ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի ապացուցվել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ