USD389.76EUR406.4RUB3.79

Եվրահանձնաժողովը դիտարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները

Գերմանիայի ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն Տաուբադելն ասել է, որ իրենք կարող են սկսել հայերի համար առանց վիզայի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, որին հաջորդում է ավելի խորը տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն կարողանա օգտվել ԵՄ-ի առավելություններից: Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչովի խոսքով, Երևանի և Բաքվի հարաբերությունները շարունակում են մնալ լուրջ խոչընդոտ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։ Ըստ նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ