Wildberries-ի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը երրորդ անգամ գլխավորել է Forbes-ի ամենահարուստ ռուս կանանց վարկանիշը, ում կարողությունը 2023 թվականի վերջի դրությամբ գնահատվում է 7,2 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է մանկական սննդամթերք արտադրող Progress և Agronom-Sad ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցևան՝ 600 մլն դոլար կարողությամբ։ Ռուսաստանում շաքարավազի երկրորդ խոշոր արտադրող Nominant-ի համասեփականատեր Սվետլանա Դեմիդովան զբաղեցնում է երրորդ տեղը՝ $550 մլն կարողությամբ։