Միշել Օբաման չի առաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Սա պաշտոնապես է: «Նախկին առաջին տիկին Միշել Օբաման բազմիցս հայտարարել է, որ նա չի մասնակցելու նախագահի ընտրություններին», – ասել է նրա գրասենյակի հասարակայնության հետ կապերի տնօրեն Քրիստալ Կարսոնը:
«Տիկին Օբաման սատարում է նախագահ Բայդենի եւ փոխնախագահ Կամալա Հարիսի վերընտրմանը»:
Ռասմուսենի վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ դեմոկրատների գրեթե 50 տոկոսը կողմ է Բայդենը մեկ ուրիշոց փոխարինելուն: Նրանց մի մասը կցանկանար տեսնել Միշել Օբամային (20 տոկոս) որպես թեկնածու: