USD389.76EUR406.4RUB3.79

Booking-ին սպառնում է 530 միլիոն դոլար տուգանք Իսպանիայի կարգավորող մարմնի կողմից

Իսպանիայի Արդյունաբերական շուկաների և մրցակցության ազգային հանձնաժողովը պատրաստվում է տուգանել հյուրանոցների առցանց ամրագրման Booking ծառայությանը 530 մլն դոլարով։ Նման տուգանքը ռեկորդային կլինի իսպանական կարգավորիչի պատմության մեջ։ Booking-ի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է 2022 թվականի աշնանից և կապված է եվրոպական ընկերության շուկայում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հետ։ Հանձնաժողովը սկսել է վարույթը Իսպանիայի հյուրանոցների տնօրենների ասոցիացիայի և Մադրիդի հյուրանոցային բիզնեսի ասոցիացիայի բողոքներից հետո: Տուգանքի մասին հայտնի դարձավ Booking-ի 2023 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքներից։ Ընկերությունը հայտնել է, որ վնասներ է կրել կարգավորիչի նախնական որոշման պատճառով: Ծառայությունը «հիասթափված է հանձնաժողովի որոշումից և լիովին համաձայն չէ նրա եզրակացությունների հետ»: Եթե ​​իսպանական կարգավորիչի որոշումը վերջնական դառնա, ընկերությունը մտադիր է բողոքարկել այն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ