Facebook-ը, Instagram-ը և Messenger-ը գլոբալ խափանման էին ենթարկվել:
«Meta» ընկերությունը, որը գլխավորում է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, կորցրել է իր շուկայական արժեքի 1,5%-ը, այսինքն, բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։ 3,98 միլիարդ օգտատերերի մի մասն ամբողջ աշխարհում չի կարողացել մուտք գործել սեփական օգտահաշիվներ: Խափանման արդյունքում կրած վնասի արժեքը կազմել է 18 միլիարդ դոլար: Մարկ Ցուկերբերգի կարողությունն իր հերթին նվազել է 3 մլրդ դոլարի չափով։