USD389.76EUR406.4RUB3.79

Օլեգ Տինկովը հայտարարել է «օտարերկրյա գործակալ» ճանաչվելու պատճառով իր բարեգործական հիմնադրամի փակման մասին

Տինկոֆի Հիմնադրամը ներգրավված է եղել օնկոհեմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման, հետազոտության, բժշկական անձնակազմի վերապատրաստման խթանման մեջ, ինչպես նաև Չելյաբինսկում գործարկել է փոխպատվաստման տեխնոլոգիաների զարգացման փորձնական ծրագիր: Ձեռնարկատերը նշել է, որ հիմնադրամի աշխատանքի ընթացքում իր ընտանիքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, ինչպես նաև սկսել է երկրում ոսկրածուծի դոնորների ռեեստրի մշակումը: 2024 թվականի փետրվարի 16-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը Օլեգ Տինկովին ճանաչեց օտարերկրյա գործակալ։ Գերատեսչությունը կարծում է, որ գործարարը մասնակցել է օտարերկրյա գործակալների կողմից նյութերի ստեղծմանը և Ռուսաստանի իշխանությունների մասին կեղծ տեղեկությունների տարածմանը, ինչպես նաև դեմ է եղել Ուկրաինայում Ռււսաստանի գործողություններին։ 2022 թվականի ապրիլին Օլեգ Տինկովը հրապարակայնորեն քննադատեց Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունը։ Հոկտեմբերին Օլեգ Տինկովը հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ