Տիեզերական փոթորիկ է գրանցվել Արեգակի վրա։ Այն տևել է ավելի քան կես ժամ։ Բռնկման հզորությունը հինգ բալանոց սանդղակով հասել է երկուսի։ Արևի հզոր բռնկում էր նաև գրանցվել մարտի 9-ի գիշերը, որը տևել է 13 րոպե:Արեգակնային մթնոլորտում էներգիայի արտանետման պայթյունավտանգ գործընթացը կարող է Երկրի վրա մագնիսական փոթորիկներ հրահրել և խանգարել ռադիոհաղորդակցությանը: