USD390.14EUR409.14RUB3.75

Պիստակի արտադրությունը ՀՀ-ում կկառավարեն թվային հմտություններով զինված մասնագետները

«Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի գործընկերություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» նախագիծը պաշտոնապես մեկնարկել է  2023 թ․ դեկտեմբերի 11-ին՝ Էրազմուս + -ի՝ «Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակն է հաղթահարել այգեպտղաբուծության բնագավառում թվային հմտությունների առկա պակասը՝ գյուղատնտեսական միջին մասնագիտական կրթության կարողությունների զարգացման միջոցով բարելավելով թվային տեխնոլոգիաների ինտեգրացված կիրառման մակարդակը։

Նախագծի իրականացման համար ստեղծվել է կոնսորցիում հայաստանյան եւ ԵՄ երկուական գործընկերների համամասնակցությամբ, ընդ որում գործընկերներից 3-ը ընկերություններ/հետազոտական կազմակերպություններ են, իսկ 1-ը՝ գյուղատնտեսական միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատություն։ Նախագիծը նպատակ է հետապնդում պատրաստել հմուտ մասնագետների եւ ուսումնական ենթակառույց, որը թույլ կտա դասավանդման եւ ուսումնառության գործընթացն իրականացնել՝ օգտագործելով ճշգրիտ գյուղատնտեսության զարգացման աշխարհատարածական մոտեցումը եւ հիմնվելով տեղական գործընկերների կարիքների ու նախագծի թիմի փորձի վրա։

Վերջին տարիներին մասնավոր հատվածը բավականին հաջող ներդրումներ է արել պիստակ արտադրող մեծ տնտեսությունների հիմնման գործում։ Հասկանալի է, որ այդ տնտեսությունների կառավարման, շարունակական մշտադիտարկման եւ արդիական տեխնոլոգիաների օգտագործման համար անհրաժեշտ են մասնագիտական կադրեր, որոնք ներդրումների հաջողության գրավականն են։

Այս նպատակով նախատեսվում է Ագրարային համալսարանում վերապատրաստել պիստակի տնտեսության կառավարման ապագա մասնագետների։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ