USD389.76EUR406.4RUB3.79

Հայ ուսանողները մասնակցեցին Բրաուն Մոսթեն իրավաբանական խորհրդատվության միջազգային մրցույթին

Վերջերս, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի մեծ ջանքերի շնորհիվ, հայ ուսանողները մասնակցեցին Բրաուն Մոսթեն իրավաբանական խորհրդատվության միջազգային մրցույթին։



Հարթելով Հայաստանում ապագա իրավաբանների համար մասնագիտական կարիերայի ուղին

Ինչպե՞ս ենք սատարում Հայաստանում Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն առաջին միջազգային մրցույթին

Որպես Հայաստանում դատախաղի առաջին միջազգային մրցույթի տեղական ադմինիստրատոր հանդես գալուց քսաներեք տարի անցիրավաբան, մարդու իրավունքների փորձագետ և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանի «Արդարադատության ոլորտին աջակցության ծրագրի» (ԱՈԱԾ) ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանը գործի է դնում իր փորձագիտական գիտելիքն ու կարողությունները Հայաստան բերելու նոր միջազգային մրցույթ: Դատախաղը իրավագիտության բազմաթիվ ֆակուլտետներում լայն տարածում գտած վարժություն է, որը ներառում է դատաքննության, դատական վիճաբանության փուլի և փաստաթղթերի մշակման սիմուլյացիա: Այս գործողությունները կատարվում են յուրաքանչյուր մրցույթի համար նախատեսված ենթադրությունների և փաստերի ընդհանրական համակցության նկատմամբ կիրառվող օրենքների շրջանակում: Ի տարբերություն դատավարության նմանակման, դատախաղի շրջանակներում վկաների ցուցմունք, խաչաձև հարցաքննություն կամ ապացույցների ներկայացում չի ենթադրվում: Դատախաղը ապագա իրավաբաններին հնարավորություն է ընձեռում կիրառել և հղկել իրենց հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատել իրենց գործունեության ոլորտի այլ մասնագետների հետ` Հայաստանի նման երկրներում իրավաբանական պրակտիկայի հիմքերն ամրապնդելով:

Իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխումների պատմությունը

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունումից ի վերիրավաբանական կրթության բարեփոխումն առաջընթաց է գրանցել նոր տնտեսական և սոցիալական զարգացումներին զուգահեռ: Այնուամենայնիվ, կրթական հավելյալ բարեփոխումների անհրաժեշտությունը դեռևս քննարկման թեմա և առաջնահերթությունների օրակարգային հարցերից է թե՛ Կառավարության, թե՛ մասնավոր հատվածի դերակատարների, մասնավորապես իրավաբանական ֆակուլտետի նոր շրջանավարտների գործատուների համար:

Ժամանակակից իրավաբանական կրթությունը իրավունքիթե՛ որպես գիտության, թե՛ գործնական հմտության դասավանդման համադրությունն է: Դատախաղ-մրցույթների, «Դատական իրավունք և փաստաբանություն» փոխներգործուն դասընթացների և փաստաբանական կլինիկայի նման տարրերը դարձել են իրավաբանական պրակտիկայի համար ուսանողներին պատրաստող իրավաբանական կրթության էական մասը: Գիտակցելով իրավաբանական կրթության արդիականացման անհրաժեշտությունը Ազգային ժողովը 2022թ. նոյեմբերին ընդունեց «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: Այն խթանում է կրթության զարգացումը մինչև 2030թ. և շեշտադրում է ուսանողների քննադատական, վերլուծական, նորարարական և հետազոտական հմտություններն ամրապնդելու անհրաժեշտությունը:
2022 թ. սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Դիվելըփմընթ Փրոֆեսշընլզ Ինքորպորեյթիդին (ԴՓԻ) շնորհել է Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի (ԱՈԱԾ) իրականացման պայմանագիրը: Սա հնգամյա ծրագիր է, որով նախատեսվում է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը արդար և իրավահավասարության վրա հիմնված արդարադատության համակարգի ստեղծման և իրավունքի գերակայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման գործում: MSI, A Tetra Tech Company (MSI) ընկերության մեր թիմը, որը ԴՓԻ-ի ծրագիրն իրականացնող գործընկերն է, պատասխանատու է իրավաբանական կրթության ոլորտի բարեփոխման բաղադրիչի համար:

Տեղական տաղանդի օգտագործումը
MSI-ի կողմից ԱՈԱԾ-ի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանը հասկանում է դատախաղ-մրցույթներիառհասարակ ուսանողների և նրանց հմտությունների զարգացման վրա ունեցած հավանական դրական ազդեցությունը: 2000թ. հանդես գալով որպես Հայաստանում Ջեսափ մրցույթի տեղական ադմինիստրատոր Նարինեն ղեկավարել է Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի/Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավունքի նախաձեռնությանՖիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը (Ջեսափ) առաջին անգամ Հայաստան բերելու և իրականացնելու գործողությունները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ներկայումս Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի) հետ համագործակցությամբ իրականացված Ջեսափը Հայաստանում արդեն կայացած ավանդույթ է. հետևողականորեն Հայաստանից թիմեր են ուղարկվում, որոնք հարյուրից ավելի տարբեր թիմերի հետ մասնակցում են միջազգային ռաունդներին:

Նարինե Գասպարյան, իրավաբան, մարդու իրավունքների փորձագետ և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի (ԱՈԱԾ) ղեկավարի տեղակալ

«Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է անցած 20 տարիների ընթացքում Ջեսափ մրցույթը Հայաստանում իրավագիտության ուսանողների համար թերևս ամենաոգևորիչ արտաուսումնական վարժությունից վերածվել իրավաբանական կրթության մշակույթը բազմապիսի առումներով փոխած միջոցառման: Լիահույս եմ, որ Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթը մանատիպ ազդեցություն կունենա Հայաստանում վստահորդին խորհրդատվության տրամադրման վրա»:
Նարինե Գասպարյան, ԱՄՆ ՄԶԳ ԱՈԱԾ-ի ղեկավարի տեղակալ

Մասամբ Ջեսափ ծրագրի հաջողության շնորհիվ է, որ դատախաղը Հայաստանում դիտվում է որպես իրավաբանական հետազոտության, վերլուծության, գրագրության և փաստաբանի բանավոր խոսքի հմտությունների զարգացման համար արժեքավոր գիտելիք և գործնական փորձ ձեռք բերելու հնարավորություն: Մրցակիցները, լինելով շրջանավարտներ, կարող են կիրառել իրենց այս հմտությունները` դրանք ի ցույց դնելով իրավունքի ոլորտի գործատուներին: Ջեսափ մրցույթների նախկին մասնակիցներն այսօր կարևոր պետական պաշտոններ են զբաղեցնում կամ առաջատար իրավախորհրդատուներ ու պրակտիկ իրավաբաններ են: Նրանց թվում կարելի է նշել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ պարոն Եղիշե Կիրակոսյանին, մտավոր սեփականության մասնագետ և «Առլույս» մտավոր սեփականության իրավաբանական գրասենյակի գործադիր փոխնախագահ պարոն Սարգիս Ե. Կնյազյանին և փաստաբան, Ամերիաբանկ ՓԲԸ-ի գլխավոր իրավաբան պարոն Հրաչյա Մարանգուլյանին:

Գծապատկերը բացատրում է Բրաուն Մոսթեն մրցույթի պատմությունն ու դրա նպատակները:

Ձեռք բերված փորձի վրա հիմնվելով
Այս հաջողության հիման վրա և միջազգային փորձագետների հետ աշխատելովՆարինեն առաջնորդել է ևս մեկ միջազգային մրցույթ, այն է Վստահորդին խորհրդատվություն տրամադրելու Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթը («Բրաուն Մոսթեն») Հայաստան բերելու նախաձեռնությունը: Այս մրցույթի նպատակն է խթանել իրավաբանության ուսանողների շրջանում իրավաբանական պրակտիկայի ընթացքում խորհրդատվական հմտություններն ու դրանց նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև խրախուսել ուսանողներին զարգացնել վստահորդի հետ հաղորդակցվել, պլանավորելու և վերլուծելու իրենց հմտությունները իրավաբան-վստահորդ հարաբերություններում: Բրաուն Մոսթենը ապագա իրավաբանների համար հարցաքննելու և խորհրդատվություն տրամադրելու հմտություններրի ձեռքբերման և դրանց գործարկման, ինչպես նաև այլ պետություններ և մշակույթներ ներկայացնող ապագա իրավաբանների հետ շփվելու հնարավորություն է: 2023թ. 38 երկրներ են մասնակցել Բրաուն Մոսթենի միջազգային ռաունդներին: 2024թ. փետրվարին ԱՈԱԾ-ն կիրականացնի Հայաստանում Բրաուն Մոսթեն առաջին ազգային մրցույթը և կհովանավորի հաղթող թիմի մասնակցությունը 2024թ. ապրիլին Լեհաստանում կայանալիք միջազգային ռաունդին: Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պարտականություններ կատարող Քլեր Բամբրիկը կլինեն մրցույթի ազգային ռաունդների ժյուրին: Ազգային մակարդակում հաղթողի կոչման համար կպայքարի չորս թիմ. թիմերը նախ կհաճախեն հմտությունների ավելի լավ յուրացման համար նախատեսված ուսումնական դասընթացների և կծանոթանան միջազգային մարդասիրական իրավունքին, որը այս տարվա մրցույթի թեման է:
ԱՈԱԾ-ը կֆինանսավորի Բրաուն Մոսթենի առնվազն առաջին երկու տարիների ամենամյա ազգային մրցույթները և ֆինանսական աջակցություն կտրամադրի ազգային մակարդակում հաղթողներին և նրանց թիմի խորհրդատուինհոգալով մրցույթի միջազգային ռաունդների մասնակցության և ճամփորդական ծախսերը: ԱՈԱԾ-ն կշարունակի աշխատել ազգային գործընկերների հետ ապահովելու այս մրցույթի շարունակականությունը այն նույն մոդելի կիրառմամբ, որի շնորհիվ ավելի քան երկու տասնամյակ երաշխավորվել է Ջեսափ մրցույթների կայուն շարունակականությունը:

Սոցիալական ցանցերում վստահորդներին խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի Հայաստանում անցկացման մասին հայտարարությունը

MSI-ի Իրավունքի գերակայություն և կառավարության հաշվետվողականություն գործունեության ոլորտն աջակցում է իրավաբանների և դատավորների մասնագիտական զարգացմանը արդարադատության արդյունավոր և արդյունավետ համակարգեր ստեղծելու ավելի ընդգրկուն նպատակովձգտելով ձևավորել համակարգ, որը կվայելի շահառու հանրույթի վստահությունը, քանի որ կանդրադառնա մեր ժամանակի ամենահրատապ իրավական մարտահրավերներին, այդ թվում մարդու իրավունքների խախտումներին: Հայաստանում մենք սատարում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանիրավաբանական կրթությունը տարրական դասախոսության, անգիր անելու և վերարտադրելու մոդելից անդին բարեփոխման ջանքերին: Իրավագիտության ֆակուլտետների հետ աշխատելով մենք հարստացնում ենք թե՛ ուսումնական պլանի բովանդակությունը, թե՛ բազմազանեցնում դասավանդման մոտեցումները, խթանում ակադեմիական ազնվության մշակույթը և ընդլայնում հմտությունների ձեռքբերման և ամրապնդման արտաուսումնական հնարավորությունները, այդ թվումիրավաբանական կլինիկաներին և դատախաղ-մրցույթներին ուսանողների մասնակցությունը: Ի վերջո, Հայաստանի իրավաբանության ֆակուլտետների շրջանավարտներն ավելի լավ պատրաստված կլինեն հանդես գալու որպես բարձրակարգ փաստաբաններ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ