Թումոն կվերանորոգի Գյումրիի պատմական շուկան և կհիմնադրի միջազգային խոհարարական դպրոց՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) և Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի աջակցությամբ:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն այսօր ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ խոհարարական դպրոցի ստեղծման և տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:
Համագործակցելով հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Թումոն կմշակի յուրահատուկ կրթական ծրագիր, որը կմեկտեղի հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները: Շուկայի տարածքում կգործեն նաև կրթական տարածքներ, առևտրի տաղավարներ, ռեստորաններ և այլն:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն շուտով, իսկ բացումը նախատեսված է 2026 թվականին:
Ավելին ծրագրի մասին՝ շուտով։