2014թ․ մարտի 11-ին Ամունդի-Ակբա Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերը ստացան առաջին կուտակային կենսաթոշակային հատկացումները, իսկ մարտի 12-ին առաջին անգամ գնահատվեց ֆոնդերի 1 փայի հաշվարկային արժեքը։ ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի փայի անվանական (սկզբնական) արժեքը սահմանվել է 1000 դրամ։ 2024թ․ մարտի 11-ին 1 փայի հաշվարկային արժեքն ավելի քան կրկնապատկվել է։ Կեսաթոշակային ֆոնդի փայերն արդեն 10 տարի՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, վերագնահատվում են և հրապարակվում https://amundi-acba.am/ -ում: Ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է համակարգի մասնակցի՝ կենսաթոշակային ֆոնդի փայատեր լինելը: Փայի մասին վերհիշելու համար անցիր հղումով․ https://shorturl.at/dkMY9