1992 թվականից ի վեր առաջին անգամ սպորտային հագուստի եւ կոշիկների արտադրող գիգանտներից մեկը՝ Adidas-ը հայտարարել է, որ նախորդ տարին բացասական ցուցանիշով է փակել: Նախորդ տարվա կորուստը կազմել է 14 միլիոն եվրո: Ընկերությունը նաեւ հայտարարել է 58 միլիոն եվրո մաքուր կորստի մասին՝ ընթացիկ վաճառքներում: Նման տվյալներն արտացոլված են գերմանական արտադրողի ֆինանսական հաշվետվության մեջ: