USD389.45EUR409.74RUB3.86

Ընտանեկան բռնության դեպքերն աճել են

Հանրությունում քիչ չեն անառողջ ու անկայուն ընտանքիները՝ բռնության տարբեր դրսևորումներով: Հայաստանում 2023 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 508 դեպք։ Վերջինս 2022 թվականի համեմատ աճել է մոտ 53%-ով։ 2023 թվականին հարուցված 508 քրեական գործերից 258-ը ուղարկվել է դատարան, 55-ը՝ կարճվել է, իսկ 195-ը գտնվում է ընթացքի մեջ։ Ընտանեկան բռնության դեպքերի 26%— ը պատկանում է Երևանին, իսկ մյուս դեպքերի 74%— ը բաշխված է մարզերի միջև։ Մարզերում արձանագրված ընտանեկան բռնությունների ընդհանուր թվաքանակում 23% մասնաբաժին ունի Արարատի, 13%՝ Արմավիրի և Շիրակի և 12%՝ Կոտայքի մարզում։ Ընտանեկան բռնության արձանագրված դեպքերի զգալի մասը պատկանում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառած բռնություններին։ Երևանում արձանագրվել է 48 դեպք, Արարատում՝ 51, իսկ Արմավիրում՝ 36 դեպք։ Հայաստանում արձանագրվում են նաև զավակի կողմից ծնողի նկատմամբ իրականացված բռնության դեպքեր, որում «առաջատար» է Արարատի մարզը՝ 10 դեպք, երկրորդ տեղում է Երևանը՝ 9 դեպք, երրորդ տեղում են Լոռու և Շիրակի մարզերը՝ 6- ական դեպքով։ 3 դեպք է արձանագրվել, երբ կինն է տղամարդու նկատմամբ իրականացրե՝ 1-ական դեպք Երևանում, Արարատում և Տավուշում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ