Փաստաթղթի նախագծում առաջարկվել է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ «Եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով և շարունակի կայուն բարեփոխումների ճանապարհը, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Պատգամավորները կոչ են արել Եվրամիության գործադիր մարմիններին, Հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում։