USD389.76EUR406.4RUB3.79

Ապագան ESG-ն է. այն կենսունակ համակարգ է և մեր նոր իրողությունը

Ժամանակակից աշխարհում սոցիալական և տնտեսական մարտահրավերների պայմաններում սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումն առավել առանցքային նշանակություն է ստանում: Մարդկանց կյանքի որակի բարելավման, համաշխարհային ֆինանսների հասանելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է միասնական մոտեցումը անհրաժեշտ բնական ռեսուրսների օգտագործմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ներդրումային ուղղություններին:

Տևական ժամանակ է, ինչ Կոնվերս Բանկը վարում է բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականություն: Բանկը վարկավորման հատուկ ընթացակարգ ունի, որտեղ սահմանվում են բնապահպանական չափորոշիչներն ու ռիսկերը՝ հիմնված սոցիալական պատասխանատվության մոտեցումների վրա:

Վերջերս կայացած Robust Armenia. «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» ամենամյա հայաստանյան կոնֆերանսին մասնակցելով որպես գործընկեր՝ Կոնվերս Բանկը ներկայացրեց ոլորտում իր քաղաքականությունը, ծրագրերն ու նվաճումները:

Բանկը պարբերաբար վերանայում է սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում իր քաղաքականությունը՝ հաշվի առելով միջազգային օրակարգն ու միտումները, տեղական բիզնեսի կարիքներն ու փորձառությունը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ