USD389.76EUR406.4RUB3.79

Ինչպե՞ս էլեկտրոնային դեղատոմսերով ձեռք բերել դեղ

Մարտի 1-ից 400-ից ավելի դեղ հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային դեղատոմսերով։ Էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնելու համար քաղաքացին պետք է դիմի բժշկի, որը «Արմեդ» համակարգի միջոցով դուրս է գրում դեղատոմսը։ Քաղաքացիները կարող են մոտենալ դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ): Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի: Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող միջոցներ են։ Անձը էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղորայքը կարող է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում ձեռք բերել 30–օրյա ժամկետում, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում՝ 180 օրվա ընթացքում։ Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում: Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց՝ ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի, իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ