Հատիկաընդեղեն և կերային մշակաբույսեր ցանելու ժամանակ պետությունը կսուբսիդավորի ֆերմերների ծախսերի մոտ 50%-ը։ Գարնանային ցորենի և գարու համար 1 հա սուբսիդիան կկազմի 70 հազար դրամ, եգիպտացորենի համար՝ 85 հազար, հատիկաընդեղենինը՝ 100 հազար, անասնակեր խոտերինը՝ 110 հազար դրամ։ Սուբսիդավորվելու է մինչև 100 հա ցանքատարածություն։ Պետությունն ակնկալում է ցանքատարածությունն ավելացնել 14,3 հազար հեկտարով, իսկ հացահատիկի և կերային խոտաբույսերի արտադրությունը՝ 50 հազար տոննայով։