ՀՀ նորանկախ տնտեսության պատմության ամենամեծ սխալներից մեկը ոսկու պաշարների վաճառքն է։ Համաշխարհային ոսկու զգալի մասը պահվում է տարբեր վայրերում՝ ներառյալ Կենտրոնական բանկերի պահոցները, մասնավոր դեպոզիտարիաները և ոսկերչական հոլդինգները: Ոսկին ծառայում է որպես կայուն և հուսալի խնայման միջոց:
Որոշ երկրներում դեռևս ոսկու պահուստները կարևորվում են արժույթի կայունությունը պահպանելու համար: Արդյունահանված ոսկու գրեթե 20%-ը գտնվում է Կենտրոնական բանկերի տրամադրության տակ։ Ոսկու ամենամեծ պաշարները պատկանում են ԱՄՆ-ին՝ մոտ 8 հզր տոննայից ավելի։ Երկրորդ հորիզոնականում է Գերմանիան, որի ոսկու պաշարների ծավալները կազմում են 3,353 տոննա, և երրորդ տեղում է Իտալիան՝ ոսկու պաշարների 2,452 տոննա ծավալներով։Առաջատար են Արևմուտքի երկրները։ Ոսկու պաշարներով առաջին 11 երկրների ցանկում Արևմուտքի երկրների ոսկու պաշարների ընդհանուր ծավալները կազմում են 18,874 տոննա։ Ցուցակը եզրափակում է Թուրքիան՝ 479 տոննա ոսկու պաշարներով։