2024-2025 ուսումնական տարվանից կֆինանսավորվեն Վրաստանի քաղաքացի հանդիսացող 400 ուսանող՝ 200–ը հայալեզու, 200–ը ադրբեջանալեզու։ Ծրագրի մասնակիցները մեկ տարվա ընթացքում վրացերեն են սովորում Վրաստանի պետական բուհերում: Կֆինանսավորվի վրացերենի նախապատրաստական դասընթացը և բակալավրի կրթական ծրագրերով ուսուցումը: