USD397.88EUR418.65RUB3.74

Արևային վահանակներ. Մենք արտադրում ենք ՀԱՅԿԱԿԱՆԸ. LA SOLAR

LA Solar-ը Հայաստանում գործող բարձր արդյունավետությամբ արևային մոդուլներ արտադրող ընկերություն է։ Ընկերությունն առաջարկում է կոմերցիոն և բնակելի շինությունների համար արևային համակարգեր, էներգախնայող, կայուն ու անհատական լուծումներ։

Ի սկզբանե, բիզնեսի առաջնային գաղափարը եղել է լինել լավագույն վահանակներ արտադրողներից մեկը միջազգային շուկայում, ինչն արդեն 5 տարի շարունակ հաջողությամբ իրականացվում է, – հարցազրույցի ժամանակ նշեց ընկերության գործադիր տնօրեն Արամ Ասրյանը։

– 5 տարի առաջ Հայաստանում բացվեց մեր արտադրամասը՝ նպատակ ունենալով ստեղծել հայկական պրոդուկտ, որը մրցակցային է միջազգային շուկայում։ Նպատակն ու սպասելիքները գերազանցել են ակնկալիքները․ մեր արտադրանքի 70%-ը Հայաստանից արտահանվում է։ Տրամադրելով վերականգնվող էներգիայի լավագույն և նորարարական լուծումներ՝ ընկերությունը նպատակ ունի խթանել ու զարգացնել հայկական արտադրության արևային վահանակների տարածումը տեղական և միջազգային շուկաներում, որոնց համար տրվում է 30 տարվա երաշխիք։  

– Ապրանքի դիմացկունությունն ու որակը շատ սպառողների համար առաջնահերթություն է: Ինչպե՞ս է LA Solar Factory-ն իր գործունեության մեջ ապահովում պահանջվող հատկությունները: 

– Մեր արտադրական գործընթացներից մինչև արտադրանքի ձևավորում և մատակարարման շղթայի կառավարում, առաջնահերթություն ենք տալիս հենց որակին ու դիմացկունությանը։ Արևային մոդուլները մինչև սպառողին հասնելն անցնում են որակի վերահսկման կարևորագույն փուլեր՝ համապատասխանելով ԱՄՆ-ի և Եվրոպայի որակի բարձր չափանիշներին։ Մենք ունենք հավաստագրեր, որոնք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին՝ ներառյալ CE, EAC, IEC, UL, CE, և PID: 

– Բիզնես միջավայրում համագործակցությունը հաճախ վճռորոշ դեր է ունենում արդյունաբերության զարգացման համար։ Ովքեր՞ են Ձեր գործընկերները և ում հետ եք համագործակցում։

-Մենք մի շարք գործնական կապեր ենք հաստատել՝ մեր հասանելիությունն ընդլայնելու և ոլորտի վրա զգալի ազդեցություն թողնելու համար, որոնցից են Solar Insure կազմակերպությունը, որը հաստատում է մեր ընկերության կողմից տրվող 30 տարվա երաշխիքը։ Նշեմ նաև, որ արևային ոլորտում բարձր հեղինակություն վայելող EnergySage ընկերությունը LA Solar վահանակներն ընդգրկել է ԱՄՆ-ի լավագույն վահանակների ցանկում` REC Group, Panasonic, SunPower և այլ հանրահայտ ընկերությունների կողքին: Հայկական արտադրության պանելներն այսօր օգտագործվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Ասիայում։


Հայկական շուկան խթանելու համար առաջարկում ենք շուկայականից մատչելի լուծումներ: Ցանկանում ենք հայկական շուկայում նույնպես օգտվեն մեր պրեմիում դասի  վահանակներից, այդ իսկ պատճառով միտք եկավ ստեղծել 3-ը 1-ում առաջարկ, որն իր մեջ ներառում է վահանակներ, փոխակերպիչ և կոնստրուկցիա: Հարկ եղած դեպքում նաև կարող ենք կապող օղակ հանդիսանալ գնորդի և տեղադրումով զբաղվող լիցենզավորված ընկերության կամ լիցենզավորված անհատների միջև՝ կազմակերպելու  տեղադրման ամբողջ գործընթացը։

Տեսանյութը այստեղ՝

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ