Արդեն իսկ մեկնարկվել է գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ։ Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն ծառերի լրացման աշխատանքները, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով: Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը: